10 օր հայրության արձակուրդ` ԵՄ–ի բոլոր երիտասարդ հայրերի համար

Եվրամիության նորարարությունը

Եվրոպայում գործատուները պարտավորվում են երիտասարդ հայրերին հայրության արձակուրդ տրամադրել։ Ընտանիքում երեխայի ծնվելուց հետո ԵՄ ցանկացած երկրում հայրերը կարող են մինչեւ 10 օր վճարովի արձակուրդ վերցնել, հաղորդում է Euro- plus–ը:

Եվրահանձնաժողովի այդ նորարարությունն արժանացել է Եվրախորհրդարանի ու ԵՄ–ի նախնական հաստատմանը։ Դրանք կարող են ուժի մեջ մտնել այս տարի:

Մինչեւ հիմա այդ արձակուրդի մասին ԵՄ անդամ պետությունները ինքնուրույն որոշում էին կայացնում։ Հայրության արձակուրդը քննարկվել էր ԵՄ–ի 28 երկրից 22–ում, իսկ արձակուրդի տեւողությունը տատանվում էր Իտալիայում 1 օրից մինչեւ 64 օրը Սլովենիայում:

Անցյալ տարվա տվյալների տամաձայն, այդ արձակուրդից օգտվել է երիտասարդ հայրերի 40 տոկոսից ավելին: