Apple ընկերությունը մինչեւ շաբաթվա վերջը կգործարկի ծրագրային ապահովման (ԾԱ) նորացում, որը կշտկի iPhone-ի աշխատանքի սխալները տեսազանգ կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:
Ավելի վաղ սարքի օգտատերերը նկատել են, որ սմարթֆոնի տերն հրավիրվող բաժանորդի հեռախոսից աուդիոն լսել Է մինչեւ կանչին պատասխանելը: Նման իրավիճակները, ինչպես նշվում Է, առաջացել են Apple FaceTime տեսազանգի գործառույթից օգտվելիս: «Մենք գիտենք այդ խնդրի մասին, մենք արդեն գիտենք, թե ինչպես ենք անելու շտկումը, որը ԾԱ-ի նորացման մեջ կգործարկվի այս շաբաթ»,-ասել Է Apple-ի ներկայացուցիչը: Ենթադրվում Է, որ սխալը կապված Է Apple-ի` խմբային տեսազանգերի գործառույթի հետ, որն ընկերությունը ներկայացրել Է 2018 թվականի հոկտեմբերի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
0Comments