Գինին ի տարբերություն այլ ալկոհոլային խմիչքների հազվադեպ է լուրջ հարբածության պատճառ դառնում: Այս մասին ասել է Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենամթերքի նախարար Դիդյե Գիյոմը, ինչի պատճառով քննադատության տարափի է արժանացել, գրում է The Local-ը:
Ըստ նրա ալկոհոլային կախվածությունը լուրջ խնդիր է, հատկապես երիտասարդների շրջանում:
«Դա իրական խնդիր է, բայց ես երբեք չեմ տեսել, որքանով ես գիտեմ, որ երիտասարդները գիրեշային ակումբից հարբած դուրս գան այն պատճառով, որ Կոտ դյու Ռոն են խմել», — ասել է Գիյոմը:
Նախարարը կարծում է, որ հարբածության հիմնական պատճառը մյուս ալկոհոլային խմիչքներն են եւ դրանցից պատրաստված կոկտեյլները:
Այդ խոսքերից հետո Գիյոմին սկսել են ակտիվորեն քննադատել:
The Local-ը նշում է, որ անցյալ տարի նման հայտարարության համար սկսել էին քննադատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Նա լրագրողներին ասել էր, որ ճաշին եւ ընթրիքին գինի է խմում եւ խորհուրդ էր տվել մարդկանց, որոնք կողմ են ալկոհոլի գովազդի խստացմանը, թույլ տալ «ֆրանսիացիներին շունչ քաշել»:
0Comments