«Բարսելոնան» խախտել է Իսպանիայի Գավաթի կանոնակարգը

Դրա պատճառով ակումբը կարող է անգամ հեռացվել Իսպանիայի Գավաթի ընթացիկ խաղարկության մասնակցությունից

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից հաստատել է, որ «Բարսելոնան» չպետք է ընդգրկեր պաշտպան Խուան Մովիլյեին Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի՝ «Լևանտեի» (1:2) դեմ կայացած խաղի հայտացուցակում, քանի որ վերջինս պետք է որակազրկված լիներ դեղին քարտերի պատճառով, գրում է Marca-ն: 

Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» համաձայն չէ մեղադրանքի հետ, քանի որ կարծում է, որ ֆուտբոլիստը կարող էր մասնակցել խաղին: 
Կատալոնական ակումբում վստահ են, որ մեղադրանքները պետք է լինեին խաղի ավարտից անմիջապես հետո՝ 48 ժամվա ընթացքում: 

«Բարսելոնայում» ենթադրել են, որ ֆուտբոլիստն արդեն իսկ ստացել է իր որակազրկումը՝ բաց թողնելով «Բարսելոնա» Բ-ի խաղը: Չնայած, համաձայն կանոնակարգի կետի, այն ֆուտբոլիստը, որը որակազրկում է ստացել, իրավունք չունի հանդես գալու մեկ այլ ակումբում, քանի դեռ չի ավարտվել նրա որակազրկման ժամկետը:

Այսօր՝ հունվարի 17-ին, տեղեկություններ տարածվեցին, որ կանոնակարգի խախտման պատճառով «Բարսելոնան» կարող է հեռացվել Իսպանիայի Գավաթի ընթացիկ խաղարկության մասնակցությունից: