Հաջողություն մաղթեք ինձ. Արմեն Գևորգյան

Բոլոր անհրաժեշտ տեղեկություններն իմ փաստաբանները կհայտնեն

Վերաքննիչ դատարանում մեկնարկել է 2008 թվականի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:

Նախքան դատական նիստի մեկնարկը Արմեն Գևորգյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Վերջինս անդրադարձավ այն տեղեկություններին, որոնց համաձայն 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ գաղտնի շտաբի անդամ է եղել. «Ես սովորություն ունեմ մամուլի հրապարակումները չմեկնաբանել, ով հրապարակել է, իրենից էլ հարցրեք: Ես նմանատիպ կառույցի գոյության մասին տեղեկություն չունեմ: Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ գործը քննվում է դատարանում և երբ ավարտվի, բոլոր անհրաժեշտ տեղեկություններն իմ փաստաբանները կհայտնեն, այս պահի դրությամբ նախորդ իմ ասածներից բացի, որևէ բան չունեմ ավելացնելու և պակասեցնելու»:

Վերջում Արմեն Գևորգյանը լրագրողներին խնդրեց հաջողութուն մաղթել իրեն:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։