Արման Բաբաջանյանը պատրաստ է Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործունեության վերաբերյալ փաստեր ներկայացնել դատարանում: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնեց Արման Բաբաջանյանը:
Վերջինս նշեց, որ Մանուկյանի վերաբերյալ լուրերի՝ ադրբեջանական քարոզչության մասին պնդումները հակադարձման հին մեթոդ է, և Անդրանիկ Մանուկյանն ինքը բազմիցս նշել է, որ դիվանագետ չէ, բիզնեսմեն է, և Արման Աբովյանը թող պատմի, օրինակ, Ուկրաինայում նրա հնդկահավերի բիզնեսին մասին և այլ:
«Իմ խնդիրը ոչ թե Մանուկյանն է կամ այլ դեսպան, այլ գլոբալ հարցը, և այսօր պետք է կենտրոնանալ նախկինում նշանակված և դեռևս պաշտոնավարող դեսպանների պաշտոնավարման նպատակահարմարության հարցի վրա»,- ասաց նա:
Հարցին՝ Միքայել Մինասյանն ինչպիսի՞ դեսպան է եղել, Բաբաջանյանը հայտարարեց, թե նա Հայաստանի լավագուն դեսպաններից է եղել, ինչը փաստում է և Ցեղասպանության 100-ամյակի առիթով Վատիկանում տեղի ունեցած հայտնի պատարագը և Վատիկանի կողմից Ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև Հռոմի Պապի պատմական այցը Հայաստան:
0Comments