ՌԴ-ում կարող է երկիրը լքելու հարկ սահմանվել

Այն նախատեսված կլինի թե՛ ՌԴ քաղաքացիների, թե՛ օտարերկրացիների համար

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները ցանկանում են 500 ռուբլու չափով հարկ սահմանել երկիրը լքել ցանկացողներ համար: 
Ինչպես նշում է gazeta.ru-ն, օրենք դառնալու դեպքում, հարկը ստիպված կլինեն վճարել թե՛ ՌԴ քաղաքացիները, թե՛ օտարերկրացիները: Բացառություն կկազմեն միայն նրանք, ովքեր 24 ժամվա ընթացքում են կանգառ կատարել Ռուսաստանում:
Աղբյուրը մանրամասնում է, որ նման առաջարկով է հանդես եկել բիզնես-հայրենասիրության առաջընթացի հարցերով զբաղվող «ԱՎԱՆՏԻ» կազմակերպությունը՝ համապատասխան առաջարկն ուղղելով Պետդումա և Դաշնային խորհուրդ:
Առաջարկի հեղինակների կարծիքով՝ այս կերպ հնարավոր կլինի տարեկան 35 մլրդ ռուբլի ապահովել երկրի զբոսաշրջային ոլորտի համար:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ից երկիրը լքելու հարկ էր սահմանել Ճապոնիան՝ նպատակ ունենալով գոյացած գումարն ուղղել երկրի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը: