Անհայտ անձինք գողացել են Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը համարվող Միքելանջելոյի՝ Բելգիայում գտնվող միակ կտավը, որը մի քանի օր անց պետք է ուսումնասիրեին փորձագետները՝ հաստատելու դրա իսկությունը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, կտավը, որի վրա պատկերված է աստվածաշնչյան տեսարան՝ Մարիամ Աստվածածինն ու մանուկ Հիսուսը, գողացվել է Զելե քաղաքի Սուրբ Լուդգերուս եկեղեցուց: Կտավը եկեղեցում է գտնվել վերջին 16 տարվա ընթացքում:
Եկեղեցու քահանան պատմել է, որ Իտալիայից փորձագետների հատուկ խումբ էր հրավիրել, որպեսզի նրանք ուսումնասիրության միջոցով հաստատեին կտավի իսկությունը:
Ենթադրվում է, որ իսկապես Միքելանջելոյի վրձնին պատկանելու դեպքում, կտավը կգնահատվի մոտ 115 մլն դոլար:
Գողացել են Միքելանջելոյի՝ Բելգիայում գտնվող միակ կտավը
Այն գնահատվում է մոտ 115 մլն դոլար
0Comments