Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը քննող դատավոր Արսեն Նիկողոսյանը մերժել է դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիներն այս պահին երթով շարժվում են դեպի Արշակունյաց փողոց, նրանք մտադիր են փակել Արշակունյաց պողոտան։
Նրանք վանկարկում են «Ամոթ, ամոթ»։ Բողոքի ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:
0Comments