Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, որ հանրահայտ Mattel ընկերությունը պատրաստվում էր իր պատկերով «Բարբի» տիկնիկ ստեղծել, սակայն ավելի ուշ գործարքը չեղարկվել է:
Daily Mail-ի տեղեկություններով՝ գործարքի չեղարկումը շատ է տխրեցրել Քարդաշյանին: Վերջինիս խոսքերով ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, տեսնելով դա, կապվել է ընկերության ներկայացուցիչների հետ ու խնդրել կնոջ համար մեկ օրինակ պատրաստել:
Քարդաշյանը նաև հրապարակել է 2011թ. արված լուսանկարը, որի կերպարի համաձայն էլ ստեղծվել է աստղային տիկնիկը:
«Երբ գործարքը չեղարկվեց, պարզվեց, որ Kim K Barbie-ն չի արտադրվելու: Քանյեն գիտեր՝ որքան է դա ինձ տխրեցնում: Արդյունքում նա զանգահարեց Mattel ու իրագործեց երազանքս՝ պատվիրելով հատուկ ինձ համար իմ կերպարով տիկնիկ»,- թվիթերում գրել է Քարդաշյանը:

0Comments