Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը ժամանակի հարց է

Թրամփը գտել անհրաժեշտ գումարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ գումարը նա կարող է վերցնել այն չօգտագործված ֆինանսներից, որոնք նախատեսված են երկրում քաղաքացիական ինժեներական աշխատանքների իրականացման համար: Այս մասին հաղորդում է NBC News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփին այս մասին պատմել են Պենտագոնի պաշտոնյաները ճեպազրույցի ժամանակ:
Նշվում է, որ Թրամփը կարող է օգտագործել ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի համար նախատեսված ֆոնդի մի մասը, իսկ այն կազմում է 13.9 միլիարդ դոլար: Այս գումարը նախատեսված է նաև տարերային աղետներից տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու համար: