Անհայտ անձը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին տեքստային հաղորդագրություններ է ուղարկել՝ ներկայանալով որպես երկրի փոխնախագահ Մայք Փենսի օգնական կամ մամուլի քարտուղար։ Անհայտ անձը հիմա Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննության թիրախում է, նրան դեռ չեն գտել։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր WSJ պարբերականը։
Հասանելի տեղեկատվության համաձայն՝ անհայտ անձը կոնգրեսականներից ճշտել է նրանց գտնվելու վայրը և այլ անձնական տեղեկություններ։ Հայտնի է, որ կապի դուրս եկած կոնգրեսականներից առնվազն մեկը այդ անհայտ անձի հետ կապվել է մեկից ավելի անգամ (պատասխանել է ինքնակոչ օգնականի հաղորդագրություններին)։
Այժմ ամերիկացի իրավապահները քննում են գործը, քանի որ այն ստացել է ազգային անվտանգության սպառնալիքի կարգավիճակ։
0Comments