Երևանի Պռոշյան փողոցի երեք տների բնակիչները Նոր տարին դիմավորեցին հրդեհով:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հունվարի 3-ի լուսադեմին՝ 06:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացել, որ հրդեհ է տներից մեկի տանիքում: Հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ է ժամանել Պռոշյան 1-ին նրբանցք․ հրդեհը մեկուսացվել է ժամը 07:03-ին, մարվել՝ 07:12-ին:
Մարդկային զոհեր, վնասվածներ, բարեբախտաբար, չկան:
Հրդեհից ամենաշատը տուժել է երկու անչափահաս երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքը: Մայրը՝ Լիլիթ Թամազյանն «Ազատությանը» պատմեց, որ հրդեհի պահին քնած են եղել, արթանցել են հարևանի ճիչերից․ - «Դուռը բացեցինք, տեսանք, որ տանիքը ամբողջությամբ այրվում ա: Երեխաներին քնից հանեցի ու հանեցի դուրս»:
Լիլիթ Թամազյանի կարծիքով, հրդեհի պատճառը հին հոսանքալերն են եղել․ - «Տարիներ շարունակ էլեկտրոցանցին անընդհատ դիմել ենք»:
Բնակիչները պատմեցին, որ երեկ Կենտրոն համայնքի թաղապետն է այցելել իրենց, կացարան է առաջարկել, խոստացել է հրդեհի հետևանքները պարզելուց հետո օգնություն ցուցաբերել:
0Comments