«Լևոն Սարգսյանի՝ Սերժ Սարգսյանի եղբոր ամենամտերիմ ընկերներից մեկը՝ «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, սիրիացի մեծահարուստ Գաբրիել Ջեմբերջին, ընտրվել է Հանրային խորհրդի անդամ:
Նրա թեկնածությունն առաջադրել է Վագգեն Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանն էլ չի առարկել: Երեկ վերջապես ձևավորվել է ՀԽ-ն, որը, ըստ Սահմանադրության, այսուհետ ունի 45 անդամ: Առաջիկայում ՀԽ անդամները կընտրեն նախագահ, ենթադրաբար, դարձյալ Վազգեն Մանուկյանին»,- գրում է «Հրապարակ» թերթը։
0Comments