Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ԵՊՀ ռեկտորի կողմից արված հայտարարություններին։
«Նայեցի ԵՊՀ ռեկտորի մամուլի ասուլիսը։ Պարոն ռեկտորը կամ խորը մոլորության մեջ է, կամ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը։
Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ դատի են տալու Սանասարյանին ու կառույցին իրենց բարի համբավը խեղաթյուրելու համար։
0Comments