Տարեկան մինչև 58․3 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը Երևան համայնքում տեղական տուրքերը 2019 թ․ ավելացված դրույքաչափերով չի վճարի։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Քանի որ մեր քաղաքականությունն է աջակցել փոքր և միջին բիզնեսին, ուստի առաջարկում եմ հունվարի 15-ին արտահերթ նիստ կազմակերպել և այստեղ սահմանենք բացառություններ ՓՄՁ-ների համար։ Մինչև 58․3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բոլոր կազմակերպությունները կազատվեն բարձրացումներից, կշարժվեն 2018 թ․ սահմանված կետերով»,- ասաց քաղաքապետը։
Որոշումը թեև կընդունվի հունվարի 15-ին, բայց այն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից․ «Այնպես որ, անհանգստանալու կարիք չունեն բոլոր այն ձեռնարկությունները, որոնց շրջանառությունը 58․3 մլն դրամից ցածր է»,-նշեց քաղաքապետը։
Տարեկան մինչև 58․3 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսն ավելացված դրույքաչափերը չի վճարի
Հունվարի 15-ին ավագանու արտահերթ նիստ կկազմակերպվի
0Comments