Ի՞նչ գործարքի արդյունքում է ազատվել Մանվել Գրիգորյանը

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցում երևում է ով է որոշողը և ինչի

Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մանվել Գրիգորյանին կալանավորել էին տուշոնկաների ու տանը պահվող անօրինական զենքի համար, որոնք նրա հանցագործություններից ամենաանմեղն են, և այն որ 6 ամսվա ընթացքում նրա դեմ ոչ մի ուրիշ քրեական գործ չհարուցվեց, ենթադրել է տալիս, որ նրան կալանավորել էին ոչ թե հանցանքի, այլ մի ուրիշ բանի համար։ Իսկ ազատելու պատճառն էլ հաստատ նրա առողջական վիճակը չէր, շատ ավելի ծանր առողջական վիճակի մեջ գտնվող և ավելի մեղմ հանցանքի մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին ոչ մի կերպ չեն ազատում։

Ուրեմն, ինչ որ գործարքի արդյունքում են նրան ազատել, իսկ թե ինչու են 25 միլիոն գրավով ազատել, և դատարանների դեմ այն վրդովմունքը, թե տեսեք անարդարություն է, քանի որ աղքատները չեն կարող այդքան գրավ վճարելով ազատվել, նկատենք, որ անարդարությունը սկսվում է անտեղից, որ գրավով ազատելը կամ գրավի չափը դատարանները չեն որոշողը, այս հնչեղ գործերով մարդկանց գրավով ազատելու գները որոշում է ՀՔԾ պետը կամ նրանից վեր կանգնած անձը, և եթե իսկապես անարդարության դեմ անկեղծ է վրդովվողներ կան, ապա այս անձանց դեմ պետք է բողոքեն։

Խնդրեմ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցում երևում է ով է որոշողը և ինչի. «թող մեծ գրավ լինի որպիսի հիմնավոր կասկածին չկպնեն։ Կարելի ա Խաչատուրովին մեծ գրավով ազատել»։ Ուրեմն Մանվել Գրիգորյանի և կալանավորելը, և ազատելը մի ռազմավարության տարբեր փուլերն են»։