Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը Մյունխենում քննարկել են Արցախի հարցը

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովն անդրադարձ կատարեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: