Պետական պատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները կրկնակի կբարձրացվեն:
Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ հրամանի նախագիծը պատրաստվում է։ Կծախսվի հավելյալ մոտ 50 մլն դրամ։
«Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Ի հավելումն մեր կողմից արդեն իսկ այս ուղղությամբ կատարված քայլերի, նախատեսում ենք կրկնակի բարձրացնել նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները, որպեսզի հիվանդանոցները կարողանան պատշաճ և որակյալ բուժօգնություն ցուցաբերել այս մասով»,- գրել է նախարարը:
0Comments