Իվանկա Թրամփի` փոշեկուլի հետ քանդակը Վաշինգթոնի թանգարանում

Թրամփների ընտանիքն այն «ծաղրանք» է համարել

Հեղինակները ձգտել են ցույց տալ «ժամանակակից կնոջ խնդիրները», բայց նրանց մեղադրել են սեքսիզմի մեջ:

Վաշինգթոնում Flashpoint պատկերասրահում նյույորքյան նկարչուհի Ջենիֆեր Ռուբելը և CulturalDC-ը ստեղծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի քանդակը, հաղորդում է AP-ն:

Ivanka

«Այցելուներին առաջարկվում է փշրանքներ թափել գորգին, որպեսզի Իվանկան՝ անվրդով ժպիտով, փոշեկուլով մաքրի դրանք: Սա խորհրդանշում է այն, որ Իվանկա Թրամփի անձն իր մեջ կանանց սոցիալական դերերի լայն սպեկտր է ներառում: Նա դուստր է, կին, մայր, քույր, մոդել, աշխատող կին և շիկահեր»,- ասվում է հաղորդագրությունում:

Այնուամենայնիվ, Թրամփների ընտանիքը ցուցանմուշը «ծաղրանք» է համարել: Թրամփ-կրտսերը այն անվանել է «սեքսիստական հարձակում Իվանկայի նկատմամբ»: Իսկ Էրիկ Թրամփը քրոջն անվանել է «ազդեցիկ անձ, որը կանանց համար շատ բան է արել, քան որևէ մեկը Վաշինգթոնում»:

Ցուցանմուշը այցելուներին հասանելի կլինի մինչև փետրվարի 17-ը: