Apple-ը 571 մլն դոլար կվճարի Ֆրանսիայի իշխանություններին

Աուդիտորական ստուգումների արդյունքները

Ամերիկյան Apple ընկերությունը համաձայնել է Ֆրանսիայի իշխանություններին վճարել տասը տարվա կտրվածքով չվճարած 571 մլն դոլար հարկը:

Ինչպես հաղորդում է CNBC-ն, Ֆրանսիայի հարկային իշխանություններն ավարտել են Ֆրանսիայում տեխնոլոգիական ընկերության հաշվետվության բազմամյա աուդիտորական ստուգումները, որի արդյունքում բացահայտված տվյալները կհրապարակվեն ավելի ուշ:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերն այն քաղաքական գործիչների թվում է, որոնք պահանջում էին թվային հատվածի նկատմամբ համաեվրոպական հարկ սահմանել, որը նախատեսում էր բարձրտեխնոլոգիական ընկերությունների (Apple, Amazon, Google, Facebook) առցանց եկամտի 3 տոկոսի գանձումը: Սակայն այս հարցում նա դեռ չի ստացել ԵՄ երկրների մեծամասնության աջակցությունը, հարցը քննարկման փուլում է: