Հնդիկ տղամարդը ցանկանում է դատի տալ ծնողներին իրեն լույս աշխարհ բերելու համար

27-ամյա տղամարդը հականաթալական է՝ բացասական վերաբերմունք ունի մարդկային վերարտադրության նկատմամբ

Հնդիկ Ռաֆայել Սամուելը մտադիր է դատի տալ ծնողներին այն բանի համար, որ վերջիններս իրեն լույս աշխարհ են բերել առանց իր համաձայնության։ Այս մասին գրում է The Daily Mail- ը:

27-ամյա տղամարդը իրեն անվանում է հականաթալական՝ մի համակարգ, որի կողմնակիցները բացասական վերաբերմունք ունեն մարդկային վերարտադրության նկատմամբ և համարում են, որ դա հակաէթիկական է:

Սամուելը նաև նշում է որ ինքը հրաշալի հարաբերություններ ունի ծնողների հետ և զարմանալի կյանքով է ապրում, սակայն իմաստ չի տեսնում դպրոցի վրա ժամանակ ծախսելու և կարիերա ստեղծելու մեջ։ Նրա կարծիքով՝ ծնողներն իրեն լույս աշխարհ են բերել սեփական հաճույքի համար, իսկ երեխաների դաստիարակությունը նա համեմատել է առևանգման և ստրկության հետ: