«Հայոց լեզու» առարկայի հարցարանները չեն հրատարակվել ԿԳՆ երաշխավորությամբ

Նախարարության կողմից չերաշխավորված ուսումնական նյութերի օգտագործումը հանրակրթական ուսումնական հաստատություններում արգելվում է

«Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի /հարցարանների/ տարատեսակ ժողովածուները, որոնք վերջին շրջանում հայտնվել են շուկայում, չեն հրատարակվել ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ:

ԿԳՆ-ն հայտարարում է՝ հետևաբար, նախարարության կողմից չերաշխավորված ուսումնական նյութերի օգտագործումը հանրակրթական ուսումնական հաստատություններում արգելվում է:

Նախարարությունը տեղեկացնում է, որ սույն տարվա ավարտական քննության թեստերում այդ ժողովածուներում առկա նյութերը չեն ընդգրկվելու, և դրանք ընդամենը նմուշային են:

«Միաժամանակ հիշեցնում ենք, որ 9-րդ դասարանի ավարտական քննության թեստի նմուշը հասանելի է ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում` www.atc.am»,-նշված է ԿԳՆ հայտարարության մեջ։