Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նամակ է ուղարկել Բոլիվարական Հանրապետությունում հակամարտող կողմերի «երկխոսության դյուրացման» գործում իրեն օգնություն ցույց տալու խնդրանքով, հայտնում է Sky TG24-ը:
«Ես Ֆրանցիսկոս պապին նամակ եմ ուղարկել... Որում ասում եմ, որ ծառայում եմ Քրիստոսի գործին...Եվ դրա հետ կապված նրանից օգնություն եմ խնդրել երկխոսության գործընթացի դյուրացման եւ ընդլայնման համար»,- ասել է նա:
Մադուրոն նաեւ հույս է հայտնել, որ պապից դրական պատասխան կստանա:
0Comments