Այս պահին պարգեւավճարների հարցով դեռ լուծում չկա: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ հանդիպմանը չեն շրջանցել նաեւ պարգեւավճարների թեման: Նշենք, որ նիստը տեւել է 4 ժամ, հայտնում է news.am-ը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ այդ հարցով արդեն խմբակցությունը հանդիպել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, եւ դեռ էլի գերատեսչությունների ղեկավարների հրավիրելու են հանդիպման. «Միայն մեկ գերատեսչության պարզաբանումներով չենք կարող լուծում կամ առաջարկ ներկայացնել: Խնդիրը կհասկանանք, կվերլուծենք, այս պահին լուծում դեռ չկա: Եվս մեկ գերատեսչության հետ երբ քննարկենք նաեւ պարգեւավճարների հարցը, կհասկանանք, թե ինչպիսի օրենսդրական նախաձեռնության կարիք կա, կամ դրա կարիքը կա, թե ոչ»,-ընդգծեց Մակունցը:
Հիշեցնենք, որ բազմաթիվ պետական գերատեսչություններում Ամանորից առաջ աստղաբաշխական պարգեւավճճարներ են տրվել: Մասնավորապես, խոսքը ՊԵԿ-ի ու Ֆինանսների նախարարության մասին է:
0Comments