![]() Լուսանկարը տարածել և իր էջում գրառում է կատարել նաև քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը. «Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին ռուսական պետական հեռուստաընկերությունը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին ներկայացրել է հենց այդպես՝ Արցախի Հանրապետության նախագահ։ |
Ըստ որում, դա հաջորդում է մի քանի օր առաջ Ադրբեջանական պետական հեռուստաընկերության եթերում հաղորդավարի կողմից Ռուսաստանի հասցեին հնչած մեղադրանքներին՝ Ուկրաինայի հանդեպ ագրեսիա, պատերազմի հանցագործություններ և այլն։
Սոչիի հանդիպումից առաջ Ռուսաստանը փորձում էր մի կողմից Հայաստանին վախեցնել ու հրաժարեցնել Վաշինգթոնի ֆորմատից, մյուս կողմից էլ գայթակղել՝ ի տարբերություն 1 տարի առաջվա, որտեղ Պուտինը հստակ Արցախը համարում է Ադրբեջանի մաս, այս անգամ Արցախն առանձնացնելով․․․
Սակայն քանի որ Հայաստանն ավելի բաց քարտերով է խաղում ու այսօր Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է շարունակել քննարկել ու աշխատել Ռուսական առաջարկի սկզբունքների վրա, եթե Մոսկվան այն պարտադրի նաև Ադրբեջանին․․․
Այսպիսի քայլերով Ռուսաստանը ոչ միայն պատժում է Բաքվին իրեն պատերազմի հանցագործ անվանելու համար, այլ մյուս կողմից էլ Բաքվին է հասկացնում հետևանքների մասին, եթե չհամաձայնի ռուսական պլանին․․․»:
0Comments