Պուտինը ղեկավարել է միջուկային հարվածի վերաբերյալ վարժանքը. արձակվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ. VIDEO

Մանրամասներ
ա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ Ռազմավարական հրթիռային ուժերը անցկացնում են վարժանքներ` ի պատասխան թշնամու միջուկային հարվածի զանգվածային միջուկային հարված հասցնելու համար, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։  Այս մասին գրում է news.ru-ն:

«Ընկեր Գերագույն գլխավոր հրամանատար, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, Ձեր ղեկավարությամբ ընթանում է վարժանք... որի ընթացքում կմշակվեն ռազմավարական հարձակողական ուժերի կողմից թշնամու միջուկային հարվածին ի պատասխան զանգվածային միջուկային հարված հասցնելու խնդիրները», - ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը։

Մինչդեռ Կրեմլը հայտնել է, որ անցկացվել է ցամաքային, ծովային և օդային ռազմավարական զսպման ուժերի մարզում, որի ընթացքում տեղի են ունեցել բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներ։ Բոլոր թիրախները խոցվել են։

Համացանցում հրապարակվել են ռուսական ռազմավարական ուժերի վարժանքից «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման կադրերը։ Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ն ցուցադրել է «Սինևա» բալիստիկ հրթիռի արձակումը Բարենցի ծովում սուզանավից։