Լավն ու վատը՝ հակիրճ

Մանրամասներ

ԵԽԽՎ այսօր հրապարակված գրավոր հայտարարության մասին լավն ու վատը՝ հակիրճ (Written declaration Doc. 15640):

Լավը՝

 Ադրբեջանին հասցեական դատապարտում:

 Զորքերը դուրս բերելու պահանջ:

Վատը՝

Փաստաթղթի հեղինակը ՀՀ պատվիրակությունից է, այն էլ ղեկավարը, ինչը զգալիորեն գցում է հայտարարության կշիռը:

Ընդամենը հայտարարություն է, և ոչ՝ ուսումնասիրության և զեկույց պատրաստելու պահանջ (motion for resolution): Գրավոր հայտարարությունն արվում է կոնկրետ ստորագրածների անունից, իսկ զեկույցները և եզրահանգող փաստթղթերը՝ ողջ ԵԽԽՎ-ի անունից:

 Հայկակակն պատվիրակության ձայները հանած, ստորագրել են ընդամենը 39 հոգի: ԵԽԽՎ ունի 46 անդամ պետություն և 612 պատվիրակ: Հայերին հանած՝ 604 հոգի: Աշնանային նստաշրջանին տեղի ունեցած հարցի լսումներից և եվրոպական ընդհանուր տրամադրություններից հետո այս թիվը առնվազն պիտի եռապատիկ լիներ:

 Զրո հիշատկում այս ագրեսիայի՝ Արցախյան պատերազմի հետևանք լինելու մասին, զրո հիշատակում դեռ Արցախյան պատերազմից հետո 2 տարի պահվող գերիների մասին, զրո հիշատակում Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանին ներված ռազմական հանցագործությունների մասին:

Վերը նշվածի պատճառը՝ հստակ տարրանջատում այս վերջին հարձակման և ագրեսիայի և Արցախյան հիմնախնդրի միջև:

Հ.Գ. Անգամ նման «ոչինչ չասող» փաստաթղթերում Ազգերի ինքնորոշման իրավունքի, Արցախյան հիմնահարցի խաղաղ լուծման ԵԱՀԿ ՄԽ 3 սկզբունքների մասին հիշատակումները այլևս խոր անցյալում են…

ա