Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը խոսել է Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններում ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերի մասին:
«Խոսքն Ադրբեջանի և Հայաստանի միջև հազար կիլոմետրից ավելի չսահմանազատված սահմանի մասին է: Բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը բարձրացրել է նաև Ղազախի շրջանի յոթ և Նախիջևանի մեկ գյուղի հարցը, որոնք դեռ օկուպացված են»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են խաղաղության պայմանագրի գնալու ժամանակացույցը, դելիմիտացիայի հարցը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու։
0Comments