
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։
«Վլադիմիր Պուտինը պետք է դադարեցնի պատերազմը, հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան չի ցանկանում նոր համաշխարհային պատերազմ։
0Comments