
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից: ՀՀ ԱԽ քարտուղարն այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Քննարկել ենք ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորել ենք վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը»,- նշված է գրառման մեջ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 27-ին Սպիտակ Տանը տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
0Comments