ՀՀ դիրքորոշումը հստակ է ու աներկբա, այն է՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս գա ՀՀ տարածքից։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիոկլ Փաշինյանը։
«Խոսքը վերաբերում է ոչ միայն վերջին օրերի իրադարձություններին, այլև նախորդ տավա մայիսի 12-ին Խոզնավար-Սոթք հատվածում տեղի ունեցած ներխուժմանը։ ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ՀՀ-ն այս դիրքորոշումն է արձանագրել։ ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի դիմումի հիման վրա են քննարկումներ տեղի ունեցել։ Երեկ երեկոյան ես ևս մեկ հեռախոսազրույց եմ ունեցել Էմանուել Մակրոնի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հարցը պետք է շարունակի մնալ ԱԽ-ի ուշադրության կենտրոնում»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտւթյուն չկա։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ զեկուցեց, որ օպերատիվ իրավիճակը այս պահին գնահատվում է հարաբերակական հանգիստ, գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է։
0Comments