
Մետրոյի կայարաններում ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգերը կեղծ են եղել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Ժամը 18։15 –ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է:
Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց հետո ազգաբնակչության անվտանգության նկատառումներով մետրոպոլիտենի աշխատանքը ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր»,- ասված է հաղորդագրության մեջ:
0Comments