
ՌԴ մերձմոսկովյան Տվեր քաղաքում հրդեհվել է ՌԴ ՊՆ օդատիեզերական պաշտպանության ուժերի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի շենքը։ Հրդեհի հետեւանքով կան զոհեր եւ տուժածներ։
Գիտահետազոտական այս ինստիտուտը ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության և օդատիեզերական պաշտպանության համար զենքի տեսության մշակման գիտական կենտրոն է: Մասնավորապես, դրա մասնագետները զբաղվում են հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մշակմամբ։ Հետազոտական ինստիտուտը մասնակցել է «Իսկանդերի» ստեղծմանը, ինչպես նաեւ ռազմական օդուժի նախագծումներով։
0Comments