Եթե մենք ուզենայինք Ղարաբաղը հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչեւ վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետեւ եթե նույնիսկ պետք է տեղի ունենար հանրաքվե, դա պետք է տեղի ունենար կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մեղադրանքներին, թե այս իշխանությունը հանձնել է կամ ուզում է հանցնել Արցախը:
«Ադրբեջանը շատ հստակ ասում էր՝ առաջիկա 50 տարում հանրքավե չի լինելու, թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, իրար հետ կապրեն կողք-կողքի, ադրբեջանական բնակավայրերը կվերադարձվեն, 50 տարի, 100 տարի, հետո կնայենք: Որեւէ այլ պայմանի մենք համաձայն չենք:
0Comments