Համաշխարհային բանկի ղեկավար Դեյվիդ Մալպասը հայտարարել է Ուկրաինային ևս 1,5 միլիարդ դոլար ֆինանսական օգնության նոր փաթեթի մասին։
Ուկրաինան կարող է շարունակել մատուցել կարևոր ծառայություններ, ներառյալ բժիշկներին, թոշակառուներին վճարելը և սոցիալական ծրագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը, նշվում է հաղորդագրության մեջ:
Նախօրեին Համաշխարհային բանկը կանխատեսել էր, որ պատերազմի պատճառով Ուկրաինայի ՀՆԱ-ն 2022 թվականին կարող է նվազել ավելի քան 45%-ով, իսկ Ռուսաստանի ՀՆԱ-ն՝ 11,2%-ով։
0Comments