ՀՀ ոստիկանությունը Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայություն ներդնելու նպատակով «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից մոտ 2.5 միլիարդ դրամի ծառայողական մեքենա է գնել, ընդհանուր՝ թվով 140 հատ:
Այս մասին հայտնում է 168․am-ը։
Նույն «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից ոստիկանությունը նաև 21 միլիոն 700 հազար դրամի մեկ անձից գնում է կատարել՝ ինչպես այդ, այնպես էլ՝ այլ պարեկային մեքենաներում ճաղավանդակներ տեղադրելու համար։
Գնման պայմանագրի համաձայն՝ պարեկային մեքենաների հետնամասը պետք է ձևափոխվի և պետք է տեղադրվեն ճաղավանդակներ։
Տրանսպորտային մեքենաների երկրորդ շարքը պետք է ապահովված լինի ձերբակալված անձանց համար անհրաժեշտ մետաղական խցիկով, մեքենայի հետնամասը՝ ապակիները, տանիքը, պետք է պատված լինեն մետաղական ցանցով։
«Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից ոստիկանությունը պատվիրել է 700 հատ մեքենայի ճաղավանդակ. միավորի գինը 31 հազար դրամ է։
0Comments