Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Մանրամասներ

1

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական 65 ընկերությունների և անհատների դեմ։ Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են ռազմավարական ոլորտների, բանկերի և գործարար էլիտայի դեմ։

Լոնդոնի պատժամիջոցների ցանկում են հայտնվել տարբեր պաշտպանական ձեռնարկություններ, Ռուսական երկաթուղիները, 6 բանկեր, այդ թվում՝ «Ալֆա Բանկը», «Գազպրոմբանկը», «Ռոսսելխոզբանկը», ինչպես նաև անհատներ։ Ըստ Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Լիզ Թրասի՝ պատժամիջոցների ցուցակում հայտնված բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվները կսառեցվեն, այսինքն՝ Միացյալ Թագավորության ոչ մի քաղաքացի կամ ընկերություն չի կարող նրանց հետ գործարար կապեր հաստատել։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից սկսած՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցների է ենթարկել ռուսական շուրջ 1000 անհատների և ձեռնարկությունների։