Գերմանիան Ուկրաինային Mars II բազմակի հրթիռային համակարգեր է մատակարարել

Մանրամասներ

Ուկրաինան Գերմանիայից ստացել է ծանր սպառազինության հերթական խմբաքանակը։ Խոսքը Mars II բազմակի արձակման հրթիռային համակարգերի և ինքնագնաց հաուբիցների մասին է։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը, հայտնում է welt.de-ն։ Նա նշել է, որ ծրագրվում է այլ համակարգերի մատակարարում։

«Խոստացված Mars II բազմակի արձակման հրթիռային համակարգերը և Panzerhaubitzen 2000 ինքնագնաց հաուբիցները փոխանցվել են: Մենք մեր խոսքի տերն ենք», – ասել է Լամբրեխտը: