Շվեյցարիայի նախագահը նախազգուշացրել է երկրում հնարավոր ինֆլյացիայի մասին

Մանրամասներ
ա

Շվեյցարիան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով կարող է բախվել ինֆլյացիայի և էներգակիրների գնի աճի: Նման նախազգուշացում է արել Շվեյցարիայի նախագահ Ինյացիո Կասիսը:

«Մենք բախվելու ենք ինֆլյացիայի և էներգիայի գնի աճի»,- նշել է նա՝ ասելով, որ գործընթացը լինելու է «երկարատև և զգայուն»:

Կասիսը բացատրել է, որ ռուսական նավթից ու գազից կախվածությունը ծանր է աշխարհաքաղաքական տեսանկյունից: Այդուհանդերձ, նա ընդգծել է՝ Շվեյցարիան այս իրադրությունում ավելի քիչ կազդվի, քան մի շարք այլ երկրներ: