Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անընդունելի է համարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջները, որոնք նա առաջ է քաշում Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար։ Այս մասին նա հայտարարել է Վերսալում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ, գրում է «European Truth»-ը։
«Ես պետք է իրատես լինեմ: Մենք անընդհատ բանակցություններ ենք վարում նախագահ Պուտինի հետ: Մինչև պատերազմի մեկնարկի վերջին րոպեները և պատերազմ սկսելու մասին նրա հայտարարությունից հետո մենք փորձում ենք բանակցել և հասնել զինադադարի: Բայց այն պայմանները, որ առաջ քաշեց Պուտինը, անընդունելի են որևէ մեկի համար»,- ասել է Մակրոնը։
Նրա խոսքով, այսօր հարցն այն է, թե արդյոք Պուտինը սկզբունքորեն պատրա՞ստ է անկեղծ բանակցություններ վարել և ինչ-որ բան առաջարկել։
«Բայց այսօր ես նայում եմ փաստերին, և փաստերն այսպիսին են՝ Ռուսաստանը որոշել է պատերազմ սկսել, Ռուսաստանը ռմբակոծում է Ուկրաինան, Ռուսաստանը ռմբակոծում է խաղաղ բնակչությանը և դրան զուգահեռ բանակցություններ է վարում։ Բայց այս բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում։ Ճիշտն ասած՝ ես չեմ տեսնում առաջիկա մի քանի ժամվա ընթացքում զինադադարի հնարավորությունը»,- հավելել է Ֆրանսիայի ղեկավարը։
0Comments