Լիլիան Մորսի Պասկիեն վերընտրվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում: Ձմեռային նստաշրջանի բացմանն այս մասին հայտնել է ասամբլեայի փոխնախագահ Ռոջեր Գեյլը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանը կտեւի մինչեւ հունվարի 25-ը եւ այդ ընթացքում պատգամավորները մտադիր են հարցերի լայն շրջանակ քննարկել՝ օբյեկտիվության խնդրից եւ լրատվամիջոցների ազատությունից մինչեւ մարդու իրավունքների պաշպանություն՝ իրավագիտության, անվտանգության եւ համացանցի համատեքստում:
0Comments