Մեքսիկայում թույլատրվել է կորոնավիրուսի դեմ Paxlovid դեղահաբերի կիրառումը

Մանրամասներ

ա

Մեքսիկայում Սանիտարական ռիսկերից պաշտպանության դաշնային հանձնաժողովը թույլատրել է կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության արտադրած Paxlovid դեղահաբերի արտակարգ կիրառումը: 

Դեղահաբերը նշանակվելու են մեծահասակ հիվանդներին, ովքեր ունեն կորոնավիրուսային հիվանդության թեթև կամ միջին ծանրության ընթացք՝ բարդությունների զարգացման ռիսկով:

Մեքսիկան այդպիսով դարձել է Լատինական Ամերիկայի առաջին երկիրը, որտեղ թույլատրվել է Paxlovid-i կիրառումը: