Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Պեպա խոզուկը. Զավեշտալի իրավիճակ

Մանրամասներ

ա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ խառնել է իր առաջ դրված թղթերն ու արդյունքում սկսել է խոսել «Պեպա խոզուկի աշխարհ (Peppa Pig World) ժամանցի այգի այցելությունից:

Ինչպես ներկայացնում է The Guardian-ը, ելույթ ունենալով երկրի տնտեսական իրավիճակի մասին՝ բրիտանացի գործիչը փորձել է գտնել անհրաժեշտ փաստաթուղթը, սակայն երկար փնտրել ու չի գտել: Անհարամար իրավիճակից խուսափելու համար նա դադար է տվել և սկսել է գործարարներին պատմել ատրակցիոնների այգի կատարած այցից իր տպավորություններով:

«Երեկ այցելել եմ Peppa Pig World: Ինձ այնտեղ դուր է եկել: Այնտեղ փողոցներն անվտանգ են, հանգիստ է: Կարգապահություն ու հանգստություն է դպրոցներում, լավ ենթակառուցվածքներ»,- նշել է Ջոնսոնը:

«Ի դեպ, ովքե՞ր են եղել Peppa Pig World-ում: Այդքան քիչ մարդ»,- կատակել է Ջոնսոնը՝ հարցն ուղղելով գործարարներին:

Համացանցի օգտատերերն այնքան էլ չեն գնահատել Ջոնսոնի հնարքն՝ ուղղված դժվարին իրավիճակից դուրս գալուն: «Այո, մինչև Չերչիլին հասնելը նա երկար ճանապարհ ունի անցնելու»,- գրել է նրանցից մեկը: