Ռուսաստանից ի՞նչ եք ուզում. Դուք ձեր սեփական խնդիրները չե՞ք կարողանում լուծել, ինչքա՞ն կարելի է. Տարասովը՝ հայերին

Մանրամասներ

ա

Հենց մի բան լինում է, միանգամից Ռուսաստանին են դիմում, բայց Ռուսաստանն ի՞նչ կապ ունի։ Այս մասին Տարասովն ասել է «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում: Նա չի կարծում, թե Ռուսաստանն այս  իրավիճակում Հայաստանին կօգնի և տարօրինակ է համարում ՌԴ-ին դիմելը․« Դուք ձեր սեփական խնդիրները չե՞ք կարողանում լուծել, Ռուսաստանից ի՞նչ եք ուզում, ինչքա՞ն կարելի է։ Ռուսաստանին դարձրել եք գնդակ, ինչքան կարելի է խաղալ, սեփական որոշումներ կայացնելու ժամանակն է»։

Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ լայնամասշտաբ պատերազմը այս փուլում հնարավոր չէ, խոսքը միայն լարվածության աճի մասին է։