Երբեք մի՛ ընկճվեք ձեզ վրա թափվող անհաջողություններից, փորձե՛ք դրանք օգտագործել վեր բարձրանալու համար

Մանրամասներ

1

Մի օր գյուղացու ավանակը ջրհորն է ընկնում ու սկսում բարձր զռալ՝ օգնություն կանչելով։ Նրա ձայնի վրա տերը վազելով գալիս է. ավանակին ջրհորից հանելն անհնար էր։

Այդ ժամանակ նա մտածում է. «Իմ ավանակն արդեն ծեր է, նրան քիչ է մնացել ապրելու, իսկ ես, միևնույնն է, նորն էի ուզում գնել։ Իսկ այս ջրհորը արդեն գրեթե ցամաքել է. վաղուց ուզում էի այն փակել հողով ու նորը փորել»։

Մի քիչ մտածելուց հետո նա կանչում է հարևաններին, որ օգնեն հող լցնել ջրհորը։ Երբ նոր էին սկսել հող լցնել ջրհորի մեջ, ավանակը բարձր զռաց, բայց հետո միանգամից ձայնը կտրեց: Երբ տերը մոտեցավ ջրհորին ու ներքև նայեց, տեսավ, որ ավանակը թափ է տալիս իր մեջքին թափվող հողը, ոտքերով տրորում է, սեղմում գետնին: Որոշ ժամանակ անց, ի զարմանս բոլորի, ավանակը հայտնվեց վերևում և դուրս թռավ ջրհորից:

Երբեք մի՛ ընկճվեք ձեզ վրա թափվող անհաջողություններից, փորձե՛ք դրանք օգտագործել վեր բարձրանալու համար, և գուցե ձեզ էլ հաջողվի դուրս գալ ամենախորը ջրհորից: