Ամանորին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը. նախագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

Մանրամասներ

ա

ՀՀ ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 53 պատգամավոր, 16 պատգամավոր դեմ էր, 3-ը՝ ձեռնպահ:

Նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել էր, որ ոչ աշխատանքային օրերի կրճատմամբ ՀՆԱ-ն կբարձրանա, առևտուրը կաճի:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ոչ աշխատանքային օրեր թողնել նաև հունվարի 2-ը և հունվարի 7-ը:

Հիշեցնենք, որ գործող օրենքով ոչ աշխատանքային են դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 1-7-ը: