Որպես Արյունակցական Որակական Ամբողջություն, Ազգը մի բնական օրգանիզմ է եւ ունի իր բնական օրգանական մասերը՝ Տոհմերը, դրանք էլ իրենց հերթին՝ Ընտանիքները։
Միաժամանակ Ազգը ինքն էլ մի բնական օրգանական մաս է մեկ այլ բնական ամբողջության՝ Մարդկային որոշակի Տեսակի՝ Ցեղի մեջ: Ըստ այդմ, Ցեղը Ազգի ծագումնային հիմքն է: Եվ վերացական Ազգ գոյություն չունի։
Կան Արիական ծագում ունեցող Ազգեր, Չինական-Շեղաչյաների, Սեմական, Սեւական եւ այլ ծագում ունեցող Ազգեր (որոնց մեծ մասն արհեստածին է…):
Արիական Ազգերը բնական ճյուղերն են Արիական Ցեղածառի, որի Արմատը գտնվում է Արարատում՝ Հայկական լեռնաշխարհում:
Ըստ ավանդության, Հայեվրոպական (այսօր կիրառվում է աշխարհագրական տարածումը ցույց տվող անումը՝ Հնդեվրոպական) Ազգերը հեռացել են Արարատյան աշխարհից…
Ավանդույթն ասում է, որ Հնդարիական Ազգերը առաջացել են Արամի որդի Ինդրայից:
Արեշից առաջացել են Իրանական Ազգերը:
Ալանից առաջացել են Հյուսիս-Կովկասյան Ազգերը:
Զեւսից առաջացել են Հունական Ազգերը:
Գերմանական Ազգերը գալիս են Հայկի սերունդներից, քանզի նրանք արդյունք են Արարատից ավելի ուշ արտագաղթի, երբ արդեն Արարատյան Արիները կոչվում էին Արմեն, իսկ Արարատը՝ Արմենիա: Դա է վկայում նրանց անունը՝ (Գ)էրման կամ Ալեման:
Ավելին՝ «Անգլո-Սաքսոն Տարեգրության» մեջ գրված է. «Այս կղզու առաջին բնակիչները եղել են Բրիտոնները, որոնք եկել են Արմենիայից»:
Այդպես Ամերիկյան մայրցամաք տեղափոխվածներն են հետո դարձել Լատինական Ազգեր,
Բասկերն ու Բավարացիները դարձել են իսպանացի ու գերմանացի,
Էտրուսկները դարձել են իտալացի։
Այնուհետեւ՝ Հայ-Գերմանների եւ Ալանների միախառնվելուց առաջացել են Սլավոնական Ազգերը եւ այսպես շարունակ:
Այլ տեսակետներ էլ կան, բայց հիմքը՝ տարածումն աշխարհում եղել ու մնում է Արարատյան Աշխարհից։
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.
0Comments