Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 25%-ը ազգայնացվեց։
Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի ՝ Հայաստանի Հանրապետությունը համաձայնեց որպես նվեր ընդունել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 25% բաժնեմասը:
Ազգայնացված բաժնետոմսերի կառավարման լիազոր մարմինը կլինի Հայաստանի վարչապետի աշխատակազմը: Պայմանագրի կնքումը եւ սեփականության իրավունքի պետական գրանցումը կիրականացվեն դոնորի հաշվին:
Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի ամենամեծ ընկերությունն է:
0Comments