Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 13:20-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆիզիկայի խաչմերուկում, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes-ներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել Մարգարյան փողոց ում գործող հարսանյաց սրահի ապակեպատ ԱՁ-ի տարածքում՝ խոշոր չափի նյութական վնաս պատճառելով հարսանյաց սրահին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Անժելա Գևորգյանն ու Արտակ Սարգսյանը: Պարեկները սահմանազատել են տարածքը, և սպասում են, մինչև կժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Փաստի առթիվ պարեկ Ա. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Պարզվում է վարորդների և տուժած ԱՁ-ի ինքնությունը:
0Comments